Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետությունն իրավունք չունի մի կողմ քաշվել «Արարատցեմենտի» դեպքում. Գ. Մինասյան (տեսանյութ)

Վարչապետը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը և մի քանի օր հետո ընկերության ղեկավարին ձերբակալում են՝ հարկերը չվճարելու համար։ ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին զարմացնում է այս փաստը։ «Մի՞թե վարչապետը երբ գնում էր գործարանի բացմանը չգիտեր, որ հարկերը չեն վճարել»,-ասում է նա։ Ըստ նրա՝ «Սպայկա» ընկերության հետ կապված պետության գործողությունները չափազանց նեգատիվ ազդակներ են պարունակում և ներքին, և արտաքին ներդրողների համար ։ «Աշխարհի բոլոր երկրներում ամենահզոր ընկերությունների հետ պետությունը հարկերի չվճարելու հետ կապված ունենում է խնդիրներ, բայց ոչ մի երկրում այդ ընկերության ղեկավարին չեն կալանավորում»,- նշում է նախկին պատգամավորը։ Նա անդրադառնում է նաեւ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին աշխատելու ազատելու որոշմանը՝ պայմանավորված մրցակցությանը չդիմանալու հետ։ Տնտեսագետը տրամաբանական է համարում, որ ներկրված ցեմենտն ավելի էժան է , քան տեղականը։