Վրացիները համալրում են ՚Արարատըՙ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի ՚Արարատըՙ Վրաստանի Ուռեկի քաղաքում անցկացրած հավաքից հետո Հայաստան է վերադարձել 3 նոր ֆուտբոլիստներով, որոնցից 2-ը` Թբիլիսիի ՚Դինամոյիՙ սաներ են: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚Արարատիՙ գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանը:
Ուռեկիում կայացած հավաքի ընթացքում ՚Արարատըՙ անցկացրել է 3 ստուգողական հանդիպում, որոնցից առաջինում 5:2 հաշվով առավելության է հասել ՚Գուրիայիՙ նկատմամբ: Հաջորդ 2 հանդիպումները ավարտվել են ոչ-ոքիներով: ՚Մերանիիՙ հետ մրցավեճում դարպասի գրավում չի արձանագրվել, իսկ ՚Բայայիՙ հետ խաղը ավարտվել է 1:1 հաշվով:
՚Հավաքի ընթացքում մեզ միացան 3 վրացի պաշտպանական գծի խաղացողներ: Նրանցից 2-ը Թբիլիսի ՚Դինամոյիՙ սաներ են, իսկ մյուսը վերջին շրջանում հանդես է եկել ուզբեկական ՚Անդիժանումՙ: Այլ արտասահմանցիները առայժմ թիմում չկանՙ,-նշեց Աշոտ Կիրակոսյանը:
Մարզիչը հայտնեց, որ ՚Արարատիցՙ չեն հեռացել Արթուր եւ Գալուստ Պետրոսյանները, որոնք կշարունակեն իրեն ելույթները, իսկ ահա Հրայր Մկոյանը այլեւս ՚Արարատումՙ չի լինի. ՚Ակումբը Մկոյանին ազատ խաղացողի կարգավիճակ է տվել: Հրայրը, ունենալով ազատ խաղացողի կարգավիճակ, վերադարձավ Գյումրիի ՚Շիրակՙ, որտեղից էլ վարձավճարով տեղափոխվել է ՚Ուլիսՙՙ:
Մարտի 18-ին ՚Արարատըՙ իր առաջին հանդիպումը կանցկացնի Հայաստանի գավաթի խաղարկությունում: Քառորդ եզրափակիչում ՚Արարատիՙ մրցակիցը կլինի ՚Բանանցըՙ: ՚Կարծում եմ քառորդ եզրափակիչում մրցող զույգերից ամենաուժեղը հենց ՚Արարատՙ-՚Բանանցՙ զույգն է: Բայց մեզ համար մեծ հաշվով տարբերություն չկար, թե ում հետ ենք մրցելու: Բոլորն էլ մարտունակ թիմեր են եւ թույլ թիմեր չկանՙ,-եզրափակեց Աշոտ Կիրակոսյանը: