Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնից` Արմավիր

Սպորտ

Հեծանվասպորտի մրցաշրջանը Հայաստանում կբացվի մարտի 14-ին: Պատանի, երիտասարդ եւ մեծահասակ հեծանվորդների մասնակցությամբ կկայանա մրցաշար: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:

՚Մարտի 14-ին կայանալիք մրցաշարով կազդարարենք մրցաշրջանի բացումը: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել Էջմիածնից Արմավիր ընկած ճանապարհահատվածումՙ,-նշեց Կարեն Գրիգորյանը:

Այս տարի հայ հեծանվորդները կմասնակցեն մի շարք միջազգային մրցաշարերի, սակայն դրանց մեծ մասը կլինեն նախապատրաստական: Գլխավոր խնդիրը Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններին հաջողությամբ մասնակցելն է: Հուլիսին Իտալիայում կայանալու է Եվրոպայի 2009 թ. առաջնությունը, իսկ աշխարհի առաջնությունը այս անգամ տեղի կունենա սեպտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Հենց այս 2 ստուգատեսներն էլ կլինեն ուշադրության կենտրոնում:

Առաջիկայում Հայաստանի հավաքականը պատրաստվում է մեկնել Իրան: Ապրիլի 2-ին հարեւան հանրապետությունում կայանալու է ՚Պաստան տուրՙ միջազգային մրցաշարը: