Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ կախված է ֆինանսներից

Սպորտ

Խոտի հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը հարցականի տակ է: Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ ֆինանսների բացակայության պատճառով Հայաստանը հնարավոր է չմասնակցի Եվրոպայի 2009 թ. առաջնությանը:

Փետրվարին հայ հոկեյիստները մասնակցել են 2 միջազգային մրցաշարերի, որտեղ արդյունքները հուսադրող են եղել: Մասնավորապես Հայաստանի հավաքականը Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղ գրավել է 3-րդ հորիզոնականը: Իսկ Հայաստանի ակումբային հավաքականը Անկարայում կայացած միջազգային մրցաշարում հանգրվանել է 6-րդ հորիզոնականում:

Մեծահասակների մասնակցությունը հետագայում կայանալիք խոշոր մրցաշարերում առայժմ հարցականի տակ է: Խոտի հոկեյի ֆեդերացիան որոշել է առկա միջոցներով մրցավայր ուղարկել պատանեկան հավաքականին, որը այս տարի հոկտեմբերին Անապայում պետք է մասնակցի միջազգային մրցաշարի:

Ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը հայտնեց, որ ապրիլին կայանալու է Հայաստանի ակումբային առաջնությանը: Տղամարդկանց եւ կանանց առաջնություններին մասնակցելու են 8-ական թիմեր: Առաջնության մասնակիցների թվում են Երեւանի, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի եւ Գյումրիի ներկայացուցիչները: