Հայաստանը` լիիրավ անդամ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան դարձել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքյանը:
՚Մարզաձեւը Հայաստանում ունի 34 տարվա պատմություն եւ վերջապես հաջողվեց դառնալ լիիրավ անդամ: Այդ մասին որոշում է կայացվել Իսպանիայում օրերս կայացած առագաստանավային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նիստումՙ,-նշեց Արմեն Մելիքյանը:
Ֆեդերացիայի նախագահի կարծիքով` Հայաստանը նոր կարգավիճակում կունենա մի շարք առավելություններ. ՚Առաջիկայում Հայաստանը հնարավորություն կունենա անցկացնել միջազգային տարբեր խոշոր մրցաշարեր: Սեւանա լիճը տալիս է դրա հնարավորությունը: Բացի այդ Հայաստանում մարզաձեւը զարգացնելու նպատակով միջազգային ֆեդերացիայից կստանանք աջակցություն գույքի տեսքովՙ:
Մելիքյանը հայտնեց նաեւ, որ այս օրերին Ֆլորիդայում անցկացվում է վինդսերֆինգի աշխարհի առաջնությունը.՚Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացնում է Սառա Հերբերտը, որը 2008 թ. աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 2-րդ հորզոնականը: Սառայից սպալիքներ կան նաեւ այս տարիՙ:
Հայաստանի հավաքականը մասնակցելու է նաեւ մայիսին կայանալիք լազեր եւ 470 դասերի աշխարհի առաջնությանը: Լազեր դասում Հայաստանը կներկայացնի Հայկ Սուքիասյանը, իսկ Վաչագան Խաչատրյանը եւ Արտակ Սուքիասյանը ելույթ կունենան 470 դասում: