Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստն ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
kar

Նոր ծնունդների անկման տենդենց կա. Արսեն Թորոսյան Կառավարության նիստի այսօրվա օրակարգում է երկրորդ երեխայի ծնդյան միանվագ նպաստը 150 հազար դրամ սահմանելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը առաջարկությունը ներկայացնելիս շեշտեց, որ 2009 թվականին, երբ նպաստը 35 հազարից աճեց 50 հազարի,կտրուկ աճ նկատվեց 2-րդ երեխաների ծնունդի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս նկատեց, որ նոր ծննունդների անկման տենդենց կա: Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև Կառավարության հաջորդ նիստ: Օրակարգում են նաևառավարության պահուստային ֆոնդից ԿԳՆ-ին գումար հատկացնելու, Սյունիքի մարզպետարանին՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար 50 մլն դրամ տրամադրելու, «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցերը: