Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրությունը՝ դեպի մարդասիրական հարցեր. Aurora dialogues. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
aurora-1

18.16 «Եթե կինը չի մասնակցում խաղաղարար և առհասարակ, ինչ-ինչ գործընթացների, դա  նման է նրան, որ մարդն աշխարհին նայի մեկ աչքով»,- ասում է Լիբերիացի  իրավապաշտպան, Խաղաղության մրցանակի Նոբելյան  դափնեկիր, դոկտոր Լեյման Գպաուեյը: Լեյման Գպաուեյն ամբողջ կյանքում պայքարել է հարկադիր ամուսնությունների և ամուսնության օրը փոքրիկ աղջիկների հարկադիր թլփատման դեմ: Դոկտոր Գպաուեյը այս գործով է սկսել զբաղվել, երբ առաջին անգամ գյուղում 8 տարեկան աղջկա փրկել է ամուսնությունից. «Այդ երեխաները դպրոցական տարիքի են, նրանցից շատերը երբեմն, պարզապես չդիմանալով՝ մահանում են»: 16.50 Մարգարիտ Բարանկիցե «Խաղաղության տան» հիմնադիր, «Ավրորա» մրցանակի հավակնորդ. «Երեխաներն այս աշխարհում ամենաթանկ էակներն են մեր համար: Մենք պետք է նրանց ավելի շատ ուշադրություն դարձնենք: Մարդիկ շատ դեպքերում նրանց խնդիրները թողնում են երկրորդական դերում ու ասենք՝ գնում են զենք: Եթե մենք կարողանայինք կանգնեցել բոլոր զենք վաճառողներին ու մեր միջոցներն ու ջանքերը ուղղեինք երեխաներին՝ աշխարհում ամեն ինչ լավ կլիներ: Մենք պետք է աշխարհի բոլոր երեխաներին  ապահովենք կրթությամբ: 15.56 Aurora dialogues  քննարկումների հաջորդ թեման  միջազգային մարդասիրական համայնքում կանանց դերի մասին էր: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նենսի Սոդերբերգը համոզված է, որ կանանց դերը հասարակությունում շատ կարեւոր է. «Ես չեմ ասում, որ կանայք ավելի լավն են քան տղամարդիկ։ Կան տղամարդիկ, որ շատ հաջողակ են, բայց ապացուցված է, երբ կանայք ավելի շատ են ներգրավված քաղաքականությունում, պատերազմներն են քիչ, տնտեսությունն ավելի լավ է զարգանում, իսկ երեխանները ավելի լավ են կրթվում: Ներեցեք, տղամարդիկ, դա այդպես է»: 14.50 «Շատ մարդիկ լքում են իրենց երկրները, իրենց տները ու դա բերում է նաեւ տնտեսական ճգնաժամի: Սիրիայում նույնպես այս պահին ճգնաժամ է: Կարծում եմ Եվրոպան իրեն հեռու էր պահում դրանից:  Բայց պետք է այդ հարցերը բարձրաձայնել: Մենք ունենք խնդիներ, որոնք լուծումներ են պահանջում»,- ասում է Միջազգային փրկարար  հանձնաժողովի անդամ Էնրիկե Էգուրեն: «Փախստականները առաջին հերթին հարեւան երկրներն են գնում, ամբողջ աշխարհում է այդպես: Այդ երկներում մենք պետք է բազմաթիվ խնդիրներ լուծենք: Օրինակ՝ կարեւոր խնդիր է կրթության հարցը: Սիրիայից Թուրքիա գնացած երեխաների մեծ մասը դպրոց չի գնում, բայց նրանք ուզում են կրթություն ստանալ: Այդ հարցը մնում է բաց, պետք է դա լուծել: Հաջորդ խնդիրը վերաբերմունքն է փախստականներին: Ես էլ եմ փախստական եղել Մեծ Բրիտանիայում, այնտեղ լավ վերաբերմունք այն ժամանակ չկար ու դա արտացոլվեց  իմ ամբողջ կյանքի վրա: Պետք է նաեւ այդ հարցը լուծել», նշեց  Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ Արյե Նայերը։ 13. 57 Ցեղասպանության և մասսայական վայրագությունների հարցում կան մի շարք խնդիրներ. Ասում է դոկտոր Էդվարդ Լաքը: Ըստ նրա, հարցեր տալով՝ պետք է պատասխաններ ստանալ. «Իսկ հիմա երկրների առաջնորդները չեն ցանկանում պատասխաններ տալ, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է ճիշտ և դիպուկ հարցեր բարձրացնենք»: Դոկտորը համոզված է, որ ցեղասպանությունների կրկնման միտումը մեծ վտանգ է ներկայացնում, և դա գալիս է այլ պետությունների լռությունից. «Մենք չպետք է ասենք, որ ինչ-որ պետություններ ուշացել են քայլեր ձեռնարկել, քանի որ նրանք դեռ ունեն հնարավորություն և երբեք ուշ չէ ցեղասպանությունների հարցում հանդես գալ քննադատական մոտեցմամբ։ Այն պետությունները, որոնք արդեն իսկ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել են, կարողացել են փրկել մարդկային կյանքեր, իսկ նրանք, որոնք ոչինչ չեն արել, կարող են հիմա քայլ անել՝ կանխարգելելով հետագա ցեղասպանությունները»: doktor 13.  48 Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոկտոր Շիրին Էբադին նշեց, որ այս պահին ամենաշատ փախստականներ ունի Սիրիան, որի պատճառը, բնականաբար, պատերազմն է։ «Սիրիայում իրավիճակը չի կարգավորվում, քանի որ իշխանությունը չի ցանկանում հրաժարվել իր աթոռներից, իսկ երկրորդ պատճառը ժողովրդավարության բացակայությունն է։ Արևմուտքն, այո, մեղավոր է, բայց ամբողջ մեղքը բարդել Արևմուտքի վրա էլ ճիշտ չէ»: Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային և հանրային հարաբերությունների պրոֆեսոր դոկտոր Էդվարդ Լաքն էլ նշեց, որ մեծ առաջընթաց է նկատվում փախստականների պաշտպանության հարցում. «Ճիշտ է, փախստականների հարցերը դեռ հրատապ են մնում, բայց ասել, որ առաջընթաց չկա այս հարցում, ճիշտ չի լինի»։ iran 13. 25 Մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանիի կարծիքով՝ մարդկանց անվտանգությունը գալիս է ոչ թե ոստիկաններին ապավինելուց, այլ՝ աշխարհում տիրող իրավիճակից. «Մարդու իրավունքների պաշտպանությունն անհնար է առանց համակարգի կառուցման և ոչ միայն տվյալ երկրի քաղաքականության մեջ այն պետք է ընդգրկվի, այլ ամբողջ աշխարհում»: Հինա Ջիլանիի կարծիքով՝ ամբողջ  աշխարհում հիմնախնդիր է նաեւ աղքատությունը. «Մենք պետք է աղքատների վրա սևեռվենք, ոչ թե թեման անընդհատ ծամծմենք: Աղքատությունն ուղղակի ճգնաժամային հարց չէ, աղքատությունը մարդիկ են»: Ջիլանին կոչ է անում նաեւ դադարեցնել բռնությունները: Նա հատկապես մտահոգված է գենդերային բռնության ավելացմամբ: hina   12. 30.Մեկնարկեցին  «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպված Aurora dialogues քննարկումները։  Ինչպես կազմակերպիչներն են ասում՝ նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել մարդասիրական հարցերի վրա: Քննարկման մոդերատոր Edelman UK-ի գործադիր տնօրեն Էդ Ուիլիամսը նշեց, որ քննարկումների միջոցով կփորձեն  ամփոփել անցյալից քաղված դասերը, որպեսզի լուծումներ գտնեն. «100 տարի անց էլ մարդկությունը շարունակում է ցնցվել այսօր տեղի ունեցող բռնության ծավալներից,  մարդասիրական ճգնաժամը հրատապ խնդիրներից է ու մենք որքան տեղեկացված լինենք, այնքան ավելի հեշտ կկարողանանք լուծումներ գտնել»: Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ տարիներ առաջ անիրական էր թվում, որ աշխարհը կարող է համախմբվել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ այսօր արդեն փաստ է, որ բոլորս հավաքվել ենք ցեղասպանությունների մասին խոսելու. «Մենք հավաքեցինք ցեղասպանություններից փրկված  ընտանիքի անդամներին, նրանց պատմությունները։ Ճիշտ է, շատ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ գտնվել է, մենք փորձել ենք հրապարակել, որպեսզի ճշմարտությունը ցույց տանք։ Մեր ձգտումն է պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի»: