Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Երևանում Կատովսկու փողոցում հրդեհ է բռնկվել

112 օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 4-ին ժամը 10։51-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կատովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ 

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։