A
A
Տնային կալանքի տակ գտնվողները հեռավար կրթություն կստանան
Աջակցիր «Ա1+»-ինՄեղադրյալի կրթության շարունակականությունը ապահովելու նպատակով Արդարադատության նախարարությունը
նախագիծ է առաջարկում: Դատարանը մեղադրյալի նկատմամբ տնային կալանք եւ դրա ընթացքում
նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու
սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն՝ կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն)
կրթությունը շարունակելու մասով, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն
հրամանով:
Երբ անձի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում, սահմանափակվում է ազատ
տեղաշարժման իրավունքը, եւ վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, քանի որ բացակայում
են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները:
Նախագիծը գործադիր մարմնի վաղվա նիստում ներկայացնելու է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում
փոփոխություններ չեն առաջանա: