Բացել լրահոսը Փակել լրահոսը
գնաճ 56717
A A
Տնտեսություն

Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում արձանագրվել է 4.3% գնաճ

 Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն  հրապարակել է Սպառողական գների ինդեքսը 2026 թվականի հունվար-փետրվարին։

2026թ. փետրվարին, 2025թ. փետրվարի նկատմամբ (12-ամսյա կտրվածքով), Հայաստանում արձանագրվել է 4.3% գնաճ։ Նախորդ ամսվա (2026թ. հունվարի) նկատմամբ գների մակարդակն աճել է 0.5%-ով։

Մասնավորապես 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.5%, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 0.3%-ով:

Արտարժույթի շուկա

2026թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.5% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ սպառողական գների 4.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 4.6% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների` 2.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.1% նվազում: 2026թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):