Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Հասարակություն

Կառավարությունը գումար կտրամադրի 44- օրյա պատերազմի մասնակցին` ՌԴ - ում բուժման համար

Կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 4,008.7 հազար դրամ 44-օրյա պատերազմում քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ բեկորային թափանցող վիրավորում ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժման համար:

44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով՝ ակնաբիբերի վնասումով եւ ճակատ հիմնային շրջանի ջնջխումով:

Առաջին կարգի զինհաշմանդամի բուժումը պետք է կազմակերպվի Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում՝ հաշվի առնելով առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթացը