Բացել լրահոսը Փակել լրահոսը
497679298-1018084060468597-8649922969876518348-n-_x726-quality(90)
A A
Քաղաքականություն

Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր

Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ Խոսնակը։

Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։