Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Պապիկյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը եւ Ղազախստանը ռազմական հետախուզության ոլորտում համաձայնագիր կստորագրեն

ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական հետախուզության
ոլորտում համագործակցության համաձայնագրի կստորագրվի: Նախագիծը գործադիր մարմնի վաղվա նիստում
կներկայացնի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժը եւ
հեռանկարները պայմանավորված են, նախ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն
անդամակցությամբ, ինչպես նաեւ երկու երկրների փոխգործակցությամբ: Իսկ երկու երկրների պաշտպանության
նախարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք
ցանկության մասին:
 
Կողմերն այս համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության
պաշտպանությունը՝ իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան։ Ըստ համաձայնագրի՝
համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չեն օգտագործելու ի վնաս այդ տեղեկատվությունը
տրամադրած կողմի և չեն կարող փոխանցել երրորդ կողմի՝ առանց համապատասխան տեղեկատվությունը
տրամադրած կողմի գրավոր համաձայնության։