Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-20_09-03-24
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
 
Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
 
Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։