Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարեգին Բ
A A
Քաղաքականություն

Գարեգին Բ Կաթողիկոսը կմեկնի՞ Վրաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռ որոշում չի կայացրել մեկնելու է  Թբիլիսի՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի վերջին հրաժեշտի արարողությունը մասնակցելու,թե ոչ։  Վրաստանի 93֊ամյա հոգեւոր առաջնորդը մահացել է երեկ։

 «Երբ որոշի մեկնել միջնորդություն կներկայացնենք, այս պահին սպասում ենք Մայր Աթոռի դիրքորոշմանը»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գարեգին Բ Կաթողիկոսի պաշտպան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ եւ նրա ելքը երկրից արգելվել է։