Բացել լրահոսը Փակել լրահոսը
654698021_1345443867613107_3455296326415821453_n
A A
Քաղաքականություն

Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները. ԱԳՆ

Մարտի 19-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Մասնակցում են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։  ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:

Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ, որոնց կանդրադառնանք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում։