ՄԱԿ-ում ներկայացվել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը
Աջակցիր «Ա1+»-ինՄիավորված ազգերի կազմակերպությունում մարտի 9-19-ը տեղի է ունեցել Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։ Այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներով հանդես գալով ընդհանուր քննարկմանը, նախարարական կլոր սեղանին, «Violence Against Women and Girls» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը, ինչպես նաև այլ հարակից միջոցառումներում։
«ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «From CSW Commitments to CBD COP17: Advancing Gender Equality for Biodiversity Action» խորագրով հարակից միջոցառում, որի ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխկապակցվածության խորացման հնարավորությունները։
Հաղորդվում է, որ միջոցառումը համակազմակերպվել է ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿԿանայք-ի (UN Women) և ՄԱԿ Բնակչությանհիմնադրամի (UNFPA) կողմից։