A
A
Վրաստանի պատրիարքարանը հրավեր է ուղարկել Գարեգին II-ին՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, հայտնել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին, փոխանցում է aliq.ge-ն։
Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է մասնակցել արարողությանը։
«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա»,- ասել է Փաչուաշվիլին։