Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ Վարդևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արամ Վարդևանյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
«Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Դատական ակտն ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ՝ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով»։
Մանրամասները՝ տեսանյութում։