A
A
Արցախցի լրագրողների կոչը Շուշիի մեդիաֆորումի մասնակիցներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուշիում Ադրբեջանը հերթական շոուն կազմակերպեց՝ այս անգամ այսպես ասած լրագրողների Գլոբալ ֆորումի տեսքով: Մի շարք երկրներից տասնյակ լրագրողներ բերվեցին Շուշի: Այստեղ նրանք առիթ ունեցան եւս մեկ անգամ լսելու հայերի հասցեին Ադրբեջանի նախագահի սպառնալիքները: Սակայն դժվար է ասել, գոնե առանց տեսագրելու, նրանցից որեւէ մեկը հարցրել է արդյոք, թե նա ի՞նչ ապագա է խոստանում 120 հազար հայերին, որոնց այսօր ինքը փաստացի սովի է մատնել, արդեն ավելի քան 7 ամիս: