Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբեք մի ասա երբեք․ Քոչարյանը՝ ՀԱԿՊ-ից դուրս գալու մասին (տեսանյութ)

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ապագայում կարող է քննարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կախված կլինի երկրի շահերից։
 
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Քոչարյանը պատասխանեց․
 
«Երբեք մի ասա երբեք։ Աշխարհը շատ անհանգիստ է։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը»։
 
Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն առնչվում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ Հայաստանի սահմաններին։
 
«ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արվում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ։ Չարեց, չէ՞։ Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի հետ, և մենք երկու թե երեք անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, որևէ արդյունք մեզ համար չի տվել»,- ասաց Քոչարյանը։
 
Նա հավելեց, որ հետագա որոշումները կախված կլինեն բացառապես Հայաստանի պետական շահերից։
 
«Ինչ մեր երկրի շահը կթելադրի, այդպես էլ կշարժվենք»,- նշել է նա։