Բացել լրահոսը Փակել լրահոսը
662003232_1264576355864232_2169269599558041268_n
A A
Պաշտոնական

Ի՞նչ է սթրեսը

Հատկապես վերջին տարիներին, հաճախ նաև անտեղի, հոգեկան տարբեր իրավիճակներ շատերը բնորոշում են սթրես բառով, այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Ի վերջո, ի՞նչ է սթրեսը.
 
Սթրեսը հոգեբանական լարվածության կամ անհանգստության վիճակ է, որը կարող է առաջանալ կյանքի դժվարին իրավիճակներում: Այն օրգանիզմի բնական ռեակցիան է, ինչն օգնում է մարդուն կենտրոնանալ և արդյունավետ գործել դժվարին իրավիճակներում:
Սակայն երկարատև և կայուն սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ հոգեկան , թե՛ ֆիզիկական առողջության վրա:
Ինչպես ճանաչել սթրեսը
Յուրաքանչյուր անձի մոտ սթրեսը կարող է դրսևորվել յուրովի: Կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում: Դրանցից որոշներն են՝
🔸 Ներքին լարվածություն և անհանգստություն
🔸 Դյուրագրգռություն
🔸 Տրամադրության փոփոխություններ
🔸 Գլխացավ
🔸 Սրտխփոց
🔸 Ախորժակի և մարսողության հետ կապված փոփոխություններ
🔸 Քնի խանգարումներ:
Տևական սթրեսն ազդում է անձի թե՛ առողջության վրա` առաջ բերելով առողջական խնդիրներ, թե՛ նպաստում է արդեն առկա առողջական խնդիրների խորացմանը:
Ինչպես նվազեցնել սթրեսը
🔸 Պահպանե՛ք կանոնավոր և բավարար քունը
🔸 Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ
🔸 Պահպանե՛ք աշխատանքային հիգիենան (աշխատանք- հանգիստ հավասարակշռությունը)
🔸 Պահպանեք սոցիալական կապերը
🔸 Կատարեք շնչառական և հանգստացնող ինքնօգնության վարժություններ:
Եթե չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ապա դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի:
Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու հոգեկան առողջության մասին հոգ տանելու և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը:
❗️ Իրազեկ լինելով և ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկելով` կարող եք արդյունավետ կառավարել սթրեսը` հնարավորինս քիչ վնասներ հասցնելով ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությանը: