Բացել լրահոսը Փակել լրահոսը
կըհ
A A
Քաղաքականություն

ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողների թիվն ավելանում է․  «Հանրապետություն»-ը հայտ ներկայացրեց

 «Հանրապետություն» եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները  դիմել են ԿԸՀ՝ օգտահաշիվ բացելու համար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Այսինքն՝ ապրիլի 6-ի դրությամբ՝  ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար  դիմել է 11 քաղաքական ուժ՝  «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ», «Քրիստոնեա- Ժողովրդավարական », «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Հանրապետություն», Հայաստանի շնորհապետական կուսակցությունները , Ազգային ժողովրդավարական բեւեռը եւ «Հայաստան» դաշինքը։ 

 Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնել: Իսկ կուսակցությունները կարող են էլեկտրոնային եղանակով՝ մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00-ը ներկայացնել դիմումները։ Իսկ այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից կարող են ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։