A
A
ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 6-ին, Ժամը 09։23-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։