Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hamlet_Manukyan_Euros_2022
A A
Սպորտ

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդա, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը:

Եզրափակչում Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ ոսկե մեդալակիր:

Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է 14.533 միավորով: