Բացել լրահոսը Փակել լրահոսը
316156116_577728117492517_2830114510737674881_n
A A
Քաղաքականություն

«Սա միակ նորմալ հայտարարությունն է, որով հանդես եկավ ռուսական կողմը». ադրբեջանագետ

Լաչինի միջանցքի կարգավորումները պետք է համապատասխանեն նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությանը, հայտարարել է Լավրովը Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ` անցակետերի տեղադրման ադրբեջանական առաջարկին ի պատասխան։
Նա փաստացի կրկնել է Արարատ Միրզոյանի դրույթը այս հարցի վերաբերյալ։
 
Սա միակ նորմալ հայտարարությունն է, որով հանդես եկավ ռուսական կողմը։ Ես ավելի վաղ նշել էի, որ Ադրբեջանն այդ առաջարկն արել է հենց ԱՄՆ միջնորդական սեղանի շուրջ, քանի որ շատ լավ գիտեր, որ ՌԴ֊ն դեմ է լինելու դրան։ Լաչինի միջանցքում որևէ անցակետ տեղադրվել չի կարող։