Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103297
A A
Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ջերմուկ քաղաք

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ջերմուկ քաղաք։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

 

329063403_873143777072891_1568661678830286088_n.jpg (285 KB)

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ ( 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

 

326334198_1504687603394615_6201238833129607342_n.jpg (219 KB)

329113139_565595988810991_3019806562306602493_n.jpg (180 KB)