Լավրովն արել է շատ կարևոր գործ․ Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավրովի հայտարարությունները «փոթորկել» են հայաստանյան հասարակական կյանքը։ Լավրովը կամա, թե ակամա փաստացի մեծ «բանավեճ» է բացել կամ հրահրել հայաստանյան հասարակական-քաղաքական, տեղեկատվա-փորձագիտական միջավայրում, որտեղ մի մասը Լավրովին է ապացուցում ինչ-որ բան, մյուս մասը ինչ-որ բան է ապացուցում Լավրովին:
Լավրովն արել է շատ կարևոր գործ: Լավրովը մերկացրել է Հայաստանի քսանամյա արտաքին քաղաքականության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, մերկությունը, որի համար պետք է շնորհակալ լինել նրան:
Սակայն, ամբողջ հարցն այն է, որ այդ խնդիրները պետք է դիտարկվեն այսօրվա և ապագայի մարտահրավերների և օրակարգային հարցերի համատեքստում, պատճառահետևանքային բովանդակային լրջության պայմաններում, որպեսզի դրանց քննարկումը բերի ոչ թե միմյանց ինչ որ բան ապացուցելու հարցում հաջողության ինքնագոհության, այլ առկա խորքային խնդիրների շուրջ մտքերի գեներացման և լուծումների ու զարգացման սցենարների առարկայական քննարկումների, բովանդակային բանավեճի, որտեղ կարող է «օգտագործվել» նաև Լավրովն իր հայտարարություններով, այլ ոչ թե Լավրովը իր հայտարարություններով «օգտագործի» Հայաստանի հանրությանը՝ հայտնի չէ, թե Հայաստանում կամ դրանից դուրս ինչ խնդիրներ լուծելու համար»: