
A
A
Անետա Բաբայանն ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ իր խորհրդականին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Անետա Բաբայանին 2023 թվականի հունվարի 30-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»:
Բաբայանը այս պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսին։
Նա իր էջում ազատման մասին գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար և նշելով, որ պաշտոնից հեռանում է սեփական դիմումի համաձայն: