Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հերթկան նվաճումը հայկական բռնցքամարտում: Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնեց:

Առաջին ռաունդում Իսրայելյանը աննդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի հաշիվ բացեց հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունը այնքան մեծ էր, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ:

3-րդ ռաունդում արդեն Էրիկը 2 անգամ նոկդաունի ենթարկեց վրացի բռնցքամարտիկին և մրցավարներին այլ բան չէր մնում անել քան միաձայն հաղթանկը շնորհել մեզ:

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա