Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Աջակցիր «Ա1+»-ինԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Տավուշի մարզի դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչությունից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Աչաջուր բնակավայրի նախկին ղեկավար Կ.Ղ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտի՝ շուրջ 17 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով վարչական շենքն ապօրինի ձևափոխել է, առանձնացրել է 4 տաղավար և 2016 թվականից սկսած՝ տաղավարները վարձակալությամբ տրամադրել է տարբեր անձանց՝ համայնքի փոխարեն ստանալով վարձավճարը:
Տավուշի մարզի դատախազության կողմից ձեռնարկված ներգործության արդյունքում՝ մարզադաշտի վարչական շենքի տարածքը վերադարձվել է Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանը:
Նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է։