Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gavat
A A
Սպորտ

«Գանձասարը» 11մ հարվածներով հաղթեց «Ալաշկերտին» և մտավ գավաթի կիսաեզրափակիչ

Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2022/23 խաղարկությունում այսօր կայացավ քառորդ եզրափակիչ փուլի հերթական հանդիպումը:

Կապանի «Գանձասարը» Երևանում ընդունեց «Ալաշկերտին»: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0 արսյունք: հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որն ավելի դիպուկ իրացրին կապանցի ֆուտբոլիստները՝ 5։4:

Այդպիսով, 1-ին խումբը ներկայացնող «Գանձասարը» մտավ կիսաեզրափակիչ և կշարունակի պայքարը գավաթի համար: Այս փուլի մնացած երկու խաղերը կկայանան վաղը: