Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barcelona
A A
Սպորտ

«Բարսելոնան» առաջ անցավ «Բավարիայից» Կատար-2022-ի աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում բոլորից շատ ներկայացուցիչ կունենա «Բարսելոնան»: Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբն առաջիկա առաջնության ժամանակ կունենա 17 մասնակից։

Մինչև երեկ այդ ցուցանիշով առաջինը Մյունխենի «Բավարիան» էր, սակայն մյունխենցիների կիսապաշտպան Սադիո Մանեն վնասվածքի պատճառով դուրս է մնացել Սենեգալի հայտացուցակից: Իսկ ահա «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն իր հերթին Իսպանիայի հայտացուցակում փոխարինել է Խոսե Գայային («Վալենսիա»): Այդպիսով, «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» այժմ 16-ական խաղացողներով բաժանում են 2-3-րդ հորիզոնակաները, իսկ «Բարսելոնան» 17 ֆուտբոլիստով գլխավորում է այդ յուրահատուկ ցուցակը: Ի դեպ, ինչպես նշում է աղբյուրը, դա այդ ցուցանիշն աշախրհի առաջնության նոր ռեկորդ է: