Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (1)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են իսպանական հաղթարշավը

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում։

Մեր 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը տեխնիկական նոկաուտով Կի Ռոմանին և մտավ հաջորդ փուլ: Իսկ ահա Արես Հակոբյանը առանց մրցամարտի է մտել հաջորդ փուլ, քանի որ նրա մրցակիցը թույլատրելիից ավելի քաշ է ունեցել։ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը գեղեցիկ ոճով առավելության է հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ և շարունակում է չեմպիոնական պայքարը։

Այսօր աշխարհի առաջնության ռինգ դուրս կգա ևս 4 հայ բռնցքամարտիկ։