Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+albania 17.11
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Ալբանիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հավաքականը հանգրվանել է MAK Hotel Albania հյուրանոցում:

Ալբանիա - Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեկ Պրիշտինայում ոչ-ոքի է խաղացել Կոսովոյի հավաքականի հետ՝ 2։2։