Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan mrcakic (1)
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի մրցակիցները հաղթել են ընկերական խաղերում

Ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները երեք ընկերական խաղեր են անցկացրել:

Խորվաթիայի ընտրանին Սաուդիային Արաբիայում հանդիպել է այդ երկրի հավաքականի հետ և հաղթել է 1:0 հաշվով: Միակ գոլը 82-րդ րոպեին խփել է Անդրեյ Կրամարիչը: Խորվաթներն վերջին ստուգողական խաղն են անցկացրել ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության մեկնարկից առաջ:

Եվրո-2024-ում մեր թիմի առաջին մրցակիցը՝ Թուրքիայի ընտրանին, սեփական դաշտում ընդունել է Շոտլանդիայի ազգային թիմին, որին Հայաստանի հավաքականն այս տարի երկու անգամ պարտվել էր ընդհանուր 1:6 հաշվով: Նախ տանտերերը երկու գոլ են խփել: Հյուրերը երկրորդ կեսում միայն կրճատել են հաշիվը՝ 2:1:

Թուրքիայի հավաքականը, որը պատրաստվում է Հայաստանի հետ խաղին, նոյեմբերի 19-ին կմրցի նաև Չեխիայի հետ: