A
A
Հայաստանի և Կոսովոյի հավաքականները ոչ-ոքի խաղացին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընկերական հանդիպում անցկացրեց այդ երկրի ազգային թիմի հետ:
Մեր ընտրանին երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն երկու դեպքում էլ չկարողացավ պահպանել առավելությունը: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2:
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ժիրայր Շաղոյանը: 67-րդ րոպեին տանտերերը 11մ հարվածով վերականգնեցին հավասարությունը, սակայն 82-ին Կամո Հովհաննիսյանը կրկին առաջ մղեց մեր թիմին: Ավաղ, մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Կոսովոյի հավաքականին հաջողվեց երկրորդ գոլը խփել և փրկել խաղը:
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ: