Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+amoyan
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը` ըմբշամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանն ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջությունում:

Մեր 77 կգ քաշային ըմբիշը եզրափակիչում 7:2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին:

Մինչ այդ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 3-րդ տեղի համար մարտում 3:1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Մաքսիմ Լիուին և նվաճել էր բրոնզե մեդալ: