A
A
Ռաֆայել Վահանյանը պարտվեց պատանի Էրիկ Չաքրյանին
Աջակցիր «Ա1+»-ին«Մերիդիան» Էքսպո կենտրոնում մեկնարկած «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի միանգամից 9 շախմատիստ տարան երկրորդ անընդմեջ հաղթանակները և վաստակած 2-ական միավորով բաժանում են 1-18-րդ տեղերը: Նրանց թվում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Գևորգ Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը: Իսկ ահա շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը պարտվեց 17-ամյա Էրիկ Չաքրյանին և կորցրեց առաջին միավորը:
Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Տիգրան Քոթանջյանը կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկի, իսկ Գևորգ Հարությունյանը՝ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովի հետ. Լևոն Բաբուջյանն ուժերը կչափի իրանցի գրոսմայստեր Ամիռեզա Պուրամեզանալու հետ: