A
A
ՖԻՖԱ-ն ակումբներին 209 միլիոն դոլար կվճարի ֆուտբոլիստներ տրամադրելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ակումբներին 209 մլն դոլար կվճարի` 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը իրենց ֆուտբոլիստներին տրամադրելու համար: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` ակումբը կստանա 10.000 դոլար յուրաքանչյուր խաղացողին` մրցաշարին ազգային թիմի հետ մեկ օր մնալու համար: ՖԻՖԱ-ն հիշեցրել է, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո գումարներ են ստացել 416 ակումբներ։
2022թ աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում, նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։