A
A
«Շիրակը» հաղթեց ԲԿՄԱ-ին, իսկ «Վանը» և «Լեռնային Արցախը» ոչ-ոքի խաղացին
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացան 10-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Միակ գոլը 37-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը: Այդ հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 11 միավոր և հավասարվեց 7-րդ տեղում ընթացող «Արարատին»: ԲԿՄԱ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց երկրորդ խաղաշրջանում և այժմ 6 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:
Չարենցավանում տեղի «Վանը» հյուրընկալեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Խաղն ավարտվեց չո-ոքի` 1:1: Տանտերերի ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Արամ Կոստանդյանի գնդակով:
Այս ոչ-ոքիից հետո երկու թիմերը վաստակեցին 14-ական միավոր և այժմ կիսում են 5-6-րդ տեղերը:
Առաջնության հաջորդ` 11-րդ տուրը, կմեկնարկի հոկտեմբերի 14-ին: