Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro xxacank
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ը կմեկնարկի Թուրքիայի հետ խաղով

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հաստատել է Եվրո-2024-ի ընտրական D խմբի խաղացանկը, որտեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականը։

Մեր թիմը որակավորման փուլը կսկսի եկող տարվա մարտի 23-ին, Թուրքիայի հետ տնային հանդիպումով։ Այնուհետև մերոնք կմեկնեն Ուելս, ապա կընդունեն Լատվիային։ Չգիտես ինչու, Խորվաթիայի հետ խաղերն ՈՒԵՖԱ-ն գցել է երկրորդ շրջանում։

Ահա Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկը։ Բոլորը կկայանան 2023 թվականին․

25.03. Հայաստան - Թուրքիա

16.06. Ուելս - Հայաստան

19.06. Հայաստան - Լատվիա

08.09. Թուրքիա - Հայաստան

11.09. Հայաստան-Խորվաթիա

12.10. Լատվիա - Հայաստան

18.11. Հայաստան - Ուելս

21.11. Խորվաթիա - Հայաստան