Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat (3)
A A
Սպորտ

«Արարատը» դուրս մնաց Հայատանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից

Այսօր մեկնարկեց Fastex Հայաստանի գավաթի 2022-23թթ խաղարկությունը:

1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Արարատը» Արմավիրում ընդունեց «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց հյուրերի խոշոր հաղթանակով՝ 4։0։ Ուիլֆրեդ Էզան դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ևս մեկ գոլ խփեց Ագդոն Մենեզեսը։

Այդպիսով, «Արարատն» արդեն առաջին փուլից դուրս մնաց խաղարկությունից, իսկ «Արարատ-Արմենիան» մտավ քառորդ եզրափակիչ։

Վաղը կկայանան երեք հանդիպում: ՄԻԿԱ-ն սեփական դաշտում կընդունի «Գանձասարին», «Վեստ Արմենիան»` «Ալաշկերտին», «Սյունիքը»` «Շիրակին»: Հոկտեմբերի 6-ին նախատեսված են «Լեռնային Արցախ» - «Վան» և ԲԿՄԱ - «Նոա» հանդիպումները: