Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+toshak 22.09.
A A
Սպորտ

«Ես եմ պարտական պետությանը, ոչ թե նա ինձ». օլիմպիական չեմպիոն

Ռուսաստանի Դաշնությունում պատրաստվում են բարձրացնել արհեստավարժ մարզիկների կենսաթոշակային տարիքը։ Օլիմպիական չեմպիոն, դահուկորդուհի  Վերոնիկա Ստեպանովան, այսպես է մեկնաբանել այդ նոր գաղափարը։

«Ես դեռ հեռու եմ թոշակի անցնելուց, բայց իմ ավագ ընկեր Ալեքսանդր Լեգկովը հիանալի ներկայացրել է իմ մտքերը։ Նա ասել է. «Մեդալը վզիցդ հանիր ու շարունակիր աշխատել։ Քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ»։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ։

Պետական ​​և մասնավոր հովանավորները տարիներ շարունակ իրենց ուժերն ու միջոցները ներդնում են հանուն իմ օլիմպիական 15 րոպեների։ Ես եմ նրանց պարտական, ոչ թե՝ հակառակը: Հիմա հաղթանակները փառք են տալիս մարզիկներին։ Այլ մասնագիտությունների տեր մարդիկ տարիներ շարունակ մտածում են, թե ինչպես դառնալ ճանաչելի, իսկ մարզիկները դա ստանում են ինքնաբերաբար՝ մեդալներ նվաճելու հետ մեկտեղ։ Իսկ ինչպես փոխհատուցել համբավը, կախված է յուրաքանչյուրից։ Իսկ պետությունից ակնկալել մի բան, որը մյուսները չեն ստանում կամ ուշացումով են ստանում, սխալ է և անազնիվ»,- ասել է դահուկորդուհին։

Նշենք, որ Վերոնիկա Ստեպանովան ընդամենը 21 տարեկան է։