A
A
Ուկրաինայի հավաքականը Երևան ժամանելուց առաջ պարտվել է Շոտլանդիային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակից Ուկրաինայի ընտրանին երեկ անցկացրել է Եվրոպայի Ազգերի լիգայի Շոտլանդիայի հետ հետաձգված խաղը: Գլազգոյում կայացած հանդիպումն ավարտվել է շոտլանդացիների խոշոր հաղթանակով` 3:0:
Այդպիսով, Ուկրաինայի հավաքականն առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում և առաջին տեղը զիջեց հենց Շոտլանդիային, որը երրորդ հաղթանակ է տարել և վաստակել է 9 միավոր: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Ուկրաինայի հավաքականն առաջատարից ետ է մնում 2, իսկ Հայաստանի հավաքականը` 6 միավորով:
Հիշեցնենք, որ Հայաստան – Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: