Գերմանիայի պրոֆեսիոնալ սպորտը շոկի մեջ է հայտնվել
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի կառավարության վերջին որոշումը շոկի մեջ է գցել պրոֆեսիոնալ սպորտի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 1-ից Գերմանիայում մտցվել է էլեկտրաէներգիայի խնայողական ռեժիմ։ Ըստ դրա, ժամը 22։00-ից մինչև հաջորդ օրվա 16։00-ն անջատվելու են գովազդային բոլոր էլեկտրոնային վահանակները, այդ թվում նաև մարզակառույցներում։
«Սա հիշեցնում է հոգեբուժարանից եկող պատմության: Ձեռքի գնդակի Բունդեսլիգայի թիմերի երկու երրորդը ֆինանսավորվում են այդ գովազդներով: Իհարկե, դա անհնար է։ Հույս ունեմ, որ որոշումը վերջնական չի։ Մեզ հետ համաձայն են ոչ միայն մնացած սպորտային խոշոր միությունները, այլև արտադրող ընկերությունները, որոնց մենք գովազդում ենք խաղերի ժամանակ», - ասել է ձեռքի գնդակի լիգայի գործադիր տնօրեն Ֆրենկ Բոխմանը։
Պրոֆեսիոնալ սպորտի ղեկավարները հույս ունեն, որ կառավարությունը կվերանայի իր որոշումը։ Սակայն, եթե այդ օրենքն ինչ-որ չափով մեղմվի, միևնույն է, պրոֆեսիոնալ սպորտը կկրի ֆինանսական կորուստներ