Լևոն Արոնյանը ձախողվեց խոշոր մրցաշարի մեկնարկում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն անհաջող է մեկնարկել ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող «Սինքվիլդի գավաթ» ավանդական մրցաշարում։
ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակիցն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հանս Նիմանի հետ, երկրորդում հաշտություն կնքել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, իսկ երրորդում պարտվել է Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջային։ Նա վաստակել է 1 միավոր և այժմ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ բաժանում է վերջին երեք տեղերը։
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հանս Նիմանը, որը երեք տուրից հետո ունի 2,5 միավոր։ Երկրորդ տեղում ամերիկացի Վեսլի Սոն է, որն առաատարից ետ է մնում կես միավարով։ Հինգ շախմատիստ, այդ թվում Մագնուս Կառլսենը, ունեն 1,5-ական միավոր։
Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները։ Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ ներկայացնող կուբացի շախմատիստ Լեյնիեր Դոմինգեսի հետ։ Միանձյա առաջատարը կխաղա Ալիռեզա Ֆիրուջայի, իսկ աշխարհի գործող չեմպիոնը՝ Շախրիյար Մամեդյարովի հետ։