«Ուրարտուն» ջախջախեց ԲԿՄԱ-ին և բարձրացավ 2-րդ հորիզոնական
Աջակցիր «Ա1+»-ինVbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում ավարտվեց 6-րդ տուրը:
Վերջին խաղում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»: Հյուրերը 4:1 խոշոր հաշվով հաղթանակ տարան, վաստակեցին 12 միավոր և բարձրացան 2-րդ տեղը:
«Ուրարտուն» արդեն 4 միավորով ետ է մնում միանձնյա առաջատար «Ալաշկերտից», որն այս տուրում սեփական դաշտում վստահ հաղթել է մրցաշարի նորեկ Գյումրիի «Շիրակին»՝ 3:0:
Երրորդ-չորրորդ տեղերը 10-ական միավորով զբաղեցնում են «Արարատ-Արմենիան» ու «Վանը», որոնք ընթացիկ խաղում հանդիպեցին հենց իրար հետ: Չարենացավանում կայացած հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի խոշոր հաղթանակով՝ 4:0:
Գործող չեմպիոն «Փյունիկը» թեև 1:0 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին», սակայն վաստակած 9 միավորով առայժմ ընթանում է 5-րդ տեղում: Նրան հաջորդում «Արարատը», որն այս տուրում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Նոայի» հետ և այժմ ունի 8 միավոր:
Առաջնության հաջորդ՝ 7-րդ տուրը, կկայանա նոյեմբերի 8-ից 12-ը: