A
A
«Արարատ-Արմենիան» պարտվեց էստոնական «Պայդեին»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները Եվրոպայի Կոնֆեդերացիաների լիգայում, չնայած երկու խաղերում պարտություն չկրեց:
Այսօր կայացած որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում մեր թիմը Էստոնիայում կրկին ոչ-ոքի` 0:0 խաղաց տեղի «Պայդեի» հետ: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ: Դրանք ավելի դիպուկ իրացրին դաշտի տերերը` 5:3:
Այդպիսով, Հայաստանի բոլոր երեք թիմերն էլ դուրս մնացին Կոնֆերեցիաների լիգայից: Պայքարը կշարունակի միայն Երևանի «Փյունիկը», որը մտել է չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ և կհանդիպի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: