A
A
Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի վերջին խաղում 59:78 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի թիմին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ Կարեն Մելիքյանը, որը միայնակ վաստակեց 19 միավոր, ինչպես նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը 4 խաղում վաստակեց 5 միավոր և իր խմբում գրավեց նախավերջին` 4-րդ տեղը: Մեր թիմը կպայքարի 5-8-րդ տեղերի համար:
Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը կմրցի զուգահեռ խմբում 3-րդ տեղը գրաված Անդորայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին: